10:00 Լուրերը մեկ տողով. Անակնկալ տուգանքներ վարորդներին, աշխարհի ամենաակտիվ ահաբեկչի ոչնչացումը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Հայաստանում սպասվում է անձրևային եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն, իսկ օդի ջերմաստիճանը ժամանակավորապես կնվազի 5-8 աստիճանով։

•Ներքին գործերի նախարարի հրամանով իրականացվում է ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն, ինչը վարորդների շրջանում դժգոհությունների տեղիք է տվել։

•Իշխող կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արմավիրում, որտեղ վարչապետն անդրադարձել է խաղաղության պահպանմանն ու ընդդիմության գործելաոճին։

•«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Գեղարքունիքի մարզում՝ կոչ անելով բնակչությանը միավորվել երկրի ազատագրման և հզորացման գաղափարի շուրջ։

•ԱՄՆ և Նիգերիայի զինված ուժերը համատեղ գործողության արդյունքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարին։

•Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ առաջիկա օրերին հնարավոր է վերանայվի չինական ընկերությունների նկատմամբ իրանական նավթ գնելու արգելքը։

•Ուկրաինայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների և ռազմական ղեկավարության դեմ թիրախային հարձակումներ պլանավորելու մեջ։

•Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում բազմաբնակարան շենքի վրա իրականացված հարձակման հետևանքով կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահաս երեխա։

Leave a Comment