Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 17-19 աստիճան, երեկոյան՝ 13-15 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 8-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 8-13 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 11-15 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-15, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-12, նախալեռնային շրջաններում՝ 12-18 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 17-20 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 9-12 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 16-20։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-12 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-16, հովտային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 16-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 15 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 13 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
