Գոյատևման հարց. Արևմուտքում հանկարծ խոսել են Ռուսաստանի հետ բանակցությունների մասին

Արևմտյան երկրները այլընտրանք չունեն, քան ընդունել Ռուսաստանի պայմանները Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, YouTube-ում ասել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը։

«Սա կարող է աղետով ավարտվել։ Աղետից խուսափելու վերջին իրական հնարավորությունը եվրոպացիների և ամերիկացիների ձեռքում է։ Հետևաբար, մենք չենք կարող ավելի բարձրանալ սրացման սանդուղքով։ Մենք պետք է ընդունենք Ռուսաստանի հետ բանակցելու անհրաժեշտությունը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ Եվ եթե դա տեղի ունենա, Ռուսաստանը կհաղթի», — նշել է նա։

Փորձագետը հավելել է, որ արևմտյան շատ առաջնորդներ հույս ունեին թուլացնել Մոսկվան պատժամիջոցների և մարտադաշտում ուկրաինացիների միջոցով: Սակայն, Միրշայմերի կարծիքով, այդ ծրագիրն ի սկզբանե ձախողված էր եւ չափազանց վտանգավոր, քանի որ Ռուսաստանը միջուկային զենք ունի, եւ «մեծ տերության կարգավիճակը նրա համար մնում է գոյատեւման հարց»:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան մայիսին հայտարարել էր, որ ԵՄ առաջնորդների հետ քննարկում է Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստումը, երբ «դրա համար ճիշտ պահը գա»։

Leave a Comment