«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Որո՞նք են այսօր աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող երկրները» վերնագրով:
«Օդի աղտոտվածությունը այլևս միայն բնապահպանական խնդիր չէ․ այն դարձել է գլոբալ առողջապահական ճգնաժամ, որը տարեկան միլիոնավոր մարդկանց կյանքի որակի վրա է ազդում։
Ըստ միջազգային առողջապահական և բնապահպանական գնահատումների՝ հատկապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության-ԱՀԿ՝ WHO (World Health Organization) և Առողջապահական ազդեցությունների ինստիտուտի՝ Health Effects Institute (State of Global Air) տվյալների, աշխարհի ամենաբարձր օդային աղտոտվածություն ունեցող երկրները վերջին տարիներին գրեթե չեն փոխվում։
Աշխարհի «ռիսկային գոտիները».
2025–2026թթ. տվյալների միտումները ցույց են տալիս, որ PM2.5-ով ամենաբարձր աղտոտվածություն ունեցող երկրներն են՝
- Չադ` հիմնականում պայմանավորված փոշու փոթորիկներով և չոր կլիմայով
- Բանգլադեշ` պայմանավորված բարձր բնակչության խտությամբ և արդյունաբերական արտանետումներով
- Պակիստան`պայմանավորված տրանսպորտային, արդյունաբերական և գյուղատնտեսական արտանետումներով, թափոնների այրմամբ
- Հնդկաստան` պայմանավորված տրանստորտային և արդյունաբերական արտանետումներով, շինարարությամբ
Ի՞նչի է հանգեցնում «աղտոտված օդ»-ը
Սա կարող է բերել՝
- շնչառական հիվանդությունների
- սրտանոթային խնդիրների
- երկարաժամկետ քրոնիկ առողջական ռիսկերի
ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏ.
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ աշխարհում բնակչության ավելի քան 90%-ը շնչում է անվտանգության ստանդարտներին չհամապատասխանող օդ։ Սա նշանակում է՝ խնդիրը ոչ թե միայն որոշ երկրներինն է, այլ՝ գլոբալ։
Օդը սահմաններ չի ճանաչում․ մեկ երկրում աղտոտվածությունը կարող է տարածվել և ազդել ամբողջ տարածաշրջանի վրա։ Ուստի օդի որակի վերահսկումն այլևս միայն տեղական խնդիր չէ, այլ՝ գլոբալ պատասխանատվություն»։