ՀՀ-ն և Ղազախստանը քննարկել են ԱԳՆ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունները քննարկել են կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։

Նշվում է, որ կողմերն անդրադարձ են կատարել դիվանագիտական ծառայության կազմակերպմանը, կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձին։

Leave a Comment