ԱՄՆ-ն հայտնել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը 45 օրով երկարաձգելու մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։

«Մայիսի 14-ին և 15-ին Միացյալ Նահանգները երկու օր տևած չափազանց արդյունավետ բանակցություններ անցկացրեց Իսրայելի և Լիբանանի միջև։ Ապրիլի 16-ի հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ շարունակական առաջընթացն ապահովելու համար (բանակցություններում – խմբ.)», – գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը X սոցիալական ցանցում։

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարը պաշտոնապես ուժի մեջ է, սակայն Իսրայելի օդային և հրետանային հարվածները շարունակում են ամեն օր հարվածել Լիբանանի տարածքին։ Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2951-ի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։

Leave a Comment