Մետրոպոլիտենում ՔՊ պաստառին գրելու համար կնոջ են ձերբակալել․ փաստաբան

Մետրոպոլիտենում «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա ժամը 12:10-ին հեռախոսազանգ է ստացել անծանոթ տիկնոջից, ով հայտնել էր, որ գտնվում է Մետրոպոլիտենում և իրեն այդ պահին ձերբակալում են։

«Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է։ Միաժամանակ խնդրեցի զանգահարել թե՛ ազատվելիս և թե՛ ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահվելիս»,- հայտնել է Մելիքյանը։

Փաստաբանը հավելել է, որ չի կարողացել հետո կապ հաստատել կնոջ հետ՝ հասկանալու համար նրան ազատ են արձակել, թե ոչ։

Leave a Comment