Աշխարհի ամենահազվագյուտ համարվող ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով

Աշխարհի ամենահազվագյուտ համարվող ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով

Ժնևում անցկացված Christie’s աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է «Ocean Dream» («Օվկիանոսի երազանք») անվանումը կրող բացառիկ կապտա-կանաչ ադամանդը։ 5.5 կարատ քաշ ունեցող եռանկյունաձև այս քարը համարվում է աշխարհում հայտնի ամենամեծ vivid blue-green ադամանդը։ Ադամանդը հայտնաբերվել է Կենտրոնական Աֆրիկայում դեռևս 1990-ականներին, իսկ աճուրդում այն վաճառվել է 17.3 միլիոն դոլարով՝ զգալիորեն գերազանցելով նախնական գնահատականը, որը կազմում էր մոտ 9-13 միլիոն դոլար։

Հետաքրքիր է, որ նույն ադամանդը 2014 թվականին Christie’s-ի աճուրդում վաճառվել էր մոտ 8.5 միլիոն դոլարով, այսինքն՝ այժմ դրա արժեքը ավելի քան կրկնապատկվել է։ «Ocean Dream»-ը կամ («Օվկիանոսի երազանք»-ը նախկինում ցուցադրվել էր նաև Smithsonian-ի «Splendour of Diamonds» ցուցահանդեսում՝ որպես հազվագյուտ գունավոր ադամանդների օրինակ։ Քարը կշռում է 9.4 գրամ և տեղադրված է հատուկ մատանու վրա, որը զարդարված է բյուրեղներով, կլոր ադամանդներով և վարդագույն ադամանդներով։

Հիշեցնենք, որ ամենաթանկ ադամանդը, որը երբևէ վաճառվել է աճուրդում, «Pink Star»-ն է՝ 59.60 կարատանոց վառ վարդագույն ադամանդ, որը 2017 թվականին Sotheby’s-ի Հոնկոնգյան աճուրդում վաճառվել էր 71.2 միլիոն դոլարով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment