ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3833 մարդ։ Նրա խոսքով՝ դրանք հաստատված տվյալներ են, որոնց վերաբերյալ հարուցված են քրեական գործեր։
Արմավիրում անցկացված հանրահավաքի ժամանակ Սիմոնյանը նշել է նաև, որ շուրջ 160 մարդ դեռ համարվում է անհայտ կորած։
Միաժամանակ նա քննադատել է ընդդիմությանը՝ պնդելով, թե զոհերի թիվը միտումնավոր ուռճացվում է քաղաքական նպատակներով։ «Ինչո՞ւ եք փորձում զոհերի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահել»,- հայտարարել է նա։