Ազատազրկված անձի կնոջ սպորտային կոշիկներից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը փորձելու է թմրամիջոց փոխանցել հիմնարկ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել երկարատև տեսակցության եկած կնոջը։

Խուզարկության արդյունքում՝ կնոջ հագին եղած սպորտային կոշիկների մեջ հայտնաբերվել է 10 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր՝

  • 5,8 գր դեղնավուն զանգված, 
  • 6,2 գր բաց դարչնագույն, փոշենման զանգված,
  • 6 գր մարիխուանային նմանվող զանգված, 
  • 5 գր սպիտակ, բյուրեղանման զանգված։

Կինը ձերբակալվել է «Սևան» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment