Անժամանակ կյանքից հեռացել է Նարեկ Ղարիբյանը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր ծանր օր է մեր ֆակուլտետի համար։

Մայիսի 13-ին, ողբերգական ավտովթարի հետևանքով, կյանքից հեռացել է Ղարիբյան Նարեկը՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի ՏՏ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողը։

Նարեկը այն մարդն էր, ում հարգում և գնահատում էին բոլորը՝ ընկերներն ու դասախոսները հավասարապես։ Նրա անկեղծությունը, բնավորության ջերմությունը և մարդկային արժեքները նրան հատուկ տեղ էին շնորհել մեր բոլորի սրտերում։

Մեր համալսարանը հայտնում է իր խորին ցավակցությունն ու կարեկցանքը Ղարիբյան Նարեկի ընտանիքին և բոլոր հարազատներին ու մտերիմներին` այս անդառնալի կորստի համար։

Հիշատակը՝ հավերժ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment