Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 1/1 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՏՐԱՆՍ ԳԱԶ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ՏՐԱՆՍ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Leave a Comment