«Գոյության ուրվագծեր»․ Էլեն Գրիգորյանը ներկայացնում է ներաշխարհի ուրվագծերը՝ գույնի և ձևի միջոցով

Մայիսի 12-ին,  Փյունիկ Զարգացման կենտրոնում տեղի ունեցավ նկարիչ Էլեն Գրիգորյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Գոյության ուրվագծեր» խորագրով։

Ցուցահանդեսը ներկայացնում է հեղինակի ստեղծագործական որոնումները՝ կենտրոնանալով մարդու ներաշխարհի, գոյության ընկալման և իրականության բազմաշերտ արտացոլումների վրա։ Էլեն Գրիգորյանի աշխատանքներում առանձնակի կարևորություն են ստանում զգայական փորձառությունները, ձևերի ու գույների միջոցով կառուցված խորհրդանշական միջավայրերը, որոնք դիտողին մղում են անձնական ընկալումների և մտորումների դաշտ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 20-ը՝ ժամը 15:00–19:00-ն, հնարավորություն տալով արվեստասերներին ծանոթանալու ներկայացված աշխատանքներին և հեղինակի գեղարվեստական լեզվին ավելի լայն համատեքստում։

Leave a Comment