Ադրբեջանի տարածքով հացահատիկի խմբաքանակ է ուղարկվել Հայաստան – armeniatoday.am

Ադրբեջանի տարածքով այսօր հերթական խմբաքանակով հացահատիկ է ուղարկվել Հայաստան, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ 14 վագոն ցորեն՝ 977 տոննա ընդհանուր քաշով, «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի Բիլաջարի կայարանից կհասնի Հայաստան, որից հետո գնացքը կշարժվի Վրաստան՝ Բոյուկ-Քյասիկ կայարանով։

2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին. Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը 1-2 ամսից կարող է ապրանքներ արտահանել Ադրբեջան։

Leave a Comment