
Կիևի Դարնիցկի շրջանում մայիսի 14-ին ռուսական ավիահարվածից հետո որոնողա-փրկարարական գործողությունն ավարտվել է։ «Այս պահին հաստատվել է 24 մարդու մահը, այդ թվում՝ երեք երեխայի։ 48 մարդ վիրավոր է»,- հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։
Այսօր Կիևում սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների։
Նշենք, որ մայիսի 14-ի գիշերը ռուսական զորքերը իրականացրել են Կիևի վրա օդային ամենահզոր հարձակումներից մեկը։ Հարվածի տակ են հայտնվել քաղաքի մի քանի շրջաններ:



