Իրանական «Tehran Times» թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները լիովին մերժել են Թեհրանի ներկայացրած կարգավորման գրավոր առաջարկը։
Վաշինգտոնն անպատասխան է թողել բոլոր 14 կետերը՝ հավատարիմ մնալով ճնշումների քաղաքականությանը, հատկապես Իրանի միջուկային ծրագրի հարցում։
Ըստ պարբերականի՝ առաջարկների ընդունման դեպքում Թեհրանը պատրաստ էր սկսել բանակցությունների երկրորդ փուլը, որը կներառեր նաև միջուկային դոսյեին առնչվող խնդիրների քննարկումը։
