Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում – Նորություններ 15.05.2026

Իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում․ կան բերման ենթարկված անձինք։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:

«Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–հայտնել են կոմիտեից, գրում է NEWS.am-ը:

 

Leave a Comment