Մերցը խոստովանել է, որ Թրամփի հետ վիճելն անիմաստ է

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճելու իմաստ չկա։

«Այս միջավայրում վեճերի մեջ մտնելն անիմաստ է։ Եթե նայեք նրանց, ովքեր վիճաբանել են, կտեսնեք, որ նրանք անհաջողակ են եղել», – ասել է Մերցը ABC իսպանական թերթին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե արդյոք նա Թրամփի հետ զրույցների ժամանակ հանգստություն պահպանելու համար մանտրա է օգտագործում։

Որպես օրինակ նա մեջբերել է 2025 թվականի փետրվարին Վլադիմիր Զելենսկու և Թրամփի միջև տեղի ունեցած վեճը, երբ ամերիկացի առաջնորդը կոշտ քննադատել է Զելենսկիուն, և նա ստիպված է եղել վաղաժամ լքել Սպիտակ տունը։

Leave a Comment