Մբապպեի և Արբելոայի հեռակա բանավեճը. ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է իր կարգավիճակից

Մբապպեի և Արբելոայի հեռակա բանավեճը. ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է իր կարգավիճակից

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն «Օվյեդոյի» դեմ խաղից հետո (2:0) հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան իրեն համարում է թիմի միայն չորրորդ հարձակվողը՝ Մաստանտուոնոյից, Վինիսիուսից և Գոնսալոյից հետո: 

Ֆուտբոլիստը նշել է, որ հարգում է մարզչի որոշումը, սակայն ակնկալում էր լինել մեկնարկային կազմում: Մբապպեն նաև հավելել է, որ չի հետևում մարզչի մամուլի ասուլիսներին, քանի որ տանը միայն ֆրանսիական հեռուստաալիքներ է դիտում:

Ի պատասխան՝ Ալվարո Արբելոան հերքել է Մբապպեին նման բան ասելու փաստը՝ ենթադրելով, որ խաղացողը սխալ է հասկացել իրեն։ Մարզիչը պարզաբանել է, որ Մբապպեին պահեստայինների նստարանին թողնելը բացառապես տակտիկական որոշում էր՝ կապված ֆուտբոլիստի մարզավիճակի և ռիսկերից խուսափելու հետ։

«Ես եմ գլխավոր մարզիչը և ես եմ որոշում՝ ով է դուրս գալիս խաղադաշտ»,- ընդգծել է Արբելոան՝ հավելելով, որ ըմբռնումով է մոտենում խաղաժամանակից դժգոհ ֆուտբոլիստին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment