«Հայաստանը ռիսկի է դիմում՝ կորցնելու ԵԱՏՄ շրջանակներում արտոնությունները»․ Լավրով

«Հայաստանը ռիսկի է դիմում՝ կորցնելու ԵԱՏՄ շրջանակներում արտոնությունները»․ Լավրով

Եվրոմիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակներում իր բոլոր արտոնությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք բարդ են։ Արևմուտքը փորձում է Հայաստանին իրեն ենթարկել և խզել Հայաստանի տնտեսական, առևտրային ու ներդրումային փոխշահավետ կապերը ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերների հետ»,- լրագրողներին ասել է Լավրովը։

Leave a Comment