Հրազդանի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետը՝ մեղադրյալի աթոռին

 
 Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։

Մեղադրանքի համաձայն՝ նա տարիներ շարունակ օրենքի խախտմամբ օտարել է համայնքային հողերը՝ շուկայականից զգալիորեն ցածր գնով, ընդ որում՝ կեղծ աճուրդների միջոցով համայնքի հողերը փոխանցել է իր ընտանիքի անդամներին։

Մեղադրանքներ են առաջադրվել ոչ միայն Արամ Դանիելյանին, այլև նրա կնոջն ու եղբայրներին։ Գործով անցնում են նաև համայնքապետարանի աշխատակիցներ։

 

Leave a Comment