Հայաստանի հետ հարաբերությունները բարդ են. Լավրով

Հայաստանի հետ հարաբերությունները բարդ են. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, Երևանը վտանգում է կորցնել իր բոլոր արտոնությունները ԵԱՏՄ շրջանակներում:

«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին ԱՊՀ որոշ այլ անդամներից հետո կրկին իր կողմ քաշելով, խզել նաև Հայաստանի փոխշահավետ տնտեսական և առևտրային, ներդրումային կապերը ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ»,-հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում BRICS նախարարական հանդիպմանը մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում:

Մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում հնարավորություն կլինի քննարկել Հայաստանն իր ուղեծիր ներքաշելու Արևմուտքի փորձերը, հավելել է Նա ՝ ափսոսանք հայտնելով, որ Փաշինյանը չի մասնակցի գագաթնաժողովին: 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment