Ռուսաստանի Ռյազան քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 12-ը վիրավորվել են: Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ վնասվել են բնակելի շենքեր և «Ռոսնեֆտ»-ի կազմի մեջ մտնող նավթավերամշակման գործարանը: Այս գիշեր հարվածների են ենթարկվել նաև Բելգորոդը, Եյսկը, Տագանրոգն ու Բրյանսկը:
Միևնույն ժամանակ, Կիևում ռուսական վերջին զանգվածային հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 24-ի: Սա ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայի քաղաքների վրա իրականացված ամենախոշոր հարվածներից մեկն է եղել:
Այս իրադարձությունների ֆոնին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ֆինլանդիայում: Մայրաքաղաքային տարածաշրջանում անհայտ ծագման անօդաչուների պատճառով Հելսինկիի օդանավակայանը երեք ժամով դադարեցրել է աշխատանքը, իսկ զինվորականները օդ են բարձրացրել կործանիչներ՝ անվտանգությունն ապահովելու համար:
