ԼՀԿ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է նախագահականի մոտ

ԼՀԿ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է նախագահականի մոտ

Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավն իրականացրել է նախագահական նստավայրի մոտ։

«ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահը պետության գլուխն է։ Այսինքն՝ ի պաշտոնե երկրի գլխավոր պաշտոնյան է, և պետք չէ խառնել գործադիր իշխանության հետ, որտեղ կա վարչապետ։ Եվ մենք եկել ենք այստեղ ասելու, որ հունիսի 7-ի քվեարկությամբ դուք որոշելու եք՝ ՀՀ նախագահը լինելու է մի մարդ, որի համար ամաչելու եք, թե՞ լինելու է մի մարդ, որով հպարտանանք ու ազգովի տեսնենք, թե ինչպես է մեզ ներկայացնում որպես ներկայացուցչական պաշտոնյա միջազգային տարբեր հարթակներում»,- ասել է Մարուքյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment