Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է սեփական ուղեծիր, ինչի հետևանքով Երևանը կարող է զրկվել ԵԱՏՄ շրջանակներում ունեցած բոլոր արտոնություններից։ Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ առկա է վտանգ, որ Երևանը ռիսկի է դիմում կորցնել այն բոլոր առավելությունները, որոնք ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում։