Վրաստանի արտաքին պարտքը գերազանցել է 9,2 միլիարդ դոլարը

Վրաստանի արտաքին պարտքը գերազանցել է 9,2 միլիարդ դոլարը

Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության 2026 թվականի ապրիլի տվյալների՝ երկրի պետական արտաքին պարտքը տարեկան կտրվածքով աճել է 183 միլիոն դոլարով՝ հասնելով 9,2 միլիարդ դոլարի: Աճի հիմնական պատճառը ենթակառուցվածքային խոշոր նախագծերի, մասնավորապես՝ ճանապարհների և թունելների շինարարության համար ներգրավված նոր վարկերն են:

Վրաստանի խոշորագույն վարկատուների հնգյակն ունի հետևյալ տեսքը.

  • Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ)՝ ավելի քան 2,5 մլրդ դոլար,
  • Համաշխարհային բանկ՝ շուրջ 2,3 մլրդ դոլար,
  • Եվրոպական ներդրումային բանկ՝ 1,2 մլրդ դոլար,
  • Ֆրանսիա (AFD)՝ 858 մլն դոլար,
  • Գերմանիա՝ շուրջ 600 մլն դոլար:

Երկրի պարտքի մի մասը բաժին է ընկնում եվրոպարտատոմսերին (500 մլն դոլար) և Արժույթի միջազգային հիմնադրամին (շուրջ 452 մլն դոլար): Չնայած իշխանությունները պնդում են, որ միջոցներն ուղղվում են տնտեսական աճը խթանող տարանցիկ միջանցքների զարգացմանը, տնտեսագետները նախազգուշացնում են, որ արտարժույթով ներգրավված պարտքը մեծացնում է կախվածությունը լարիի փոխարժեքի տատանումներից:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment