Ընտրություններում հաղթելու է ժողովուրդը, որովհետև ժողովրդի ձայնը չի՛ կեղծվելու: Այդ մասին Փարաքարում՝ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը՝ նշելով՝ ՀՀ-ում հաստատված է խաղաղություն, և խնդիրն է տեր կանգնել այդ խաղաղությանը:
Փաշինյանը ընդգծել է. «Այսօր խաղաղությունը կրակահերթերի, հարձակումների տակ է: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում, որ ադրբեջանցիների վերադարձի օրակարգը ներմուծեն Հայաստանի քաղաքական կյանք. այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները»:
Վարչապետ Փաշինյանը դիմել է նաև Սամվել Կարապետյանին՝ նրան անվանելով օտարերկրյա լրտես. «Կալուգացի՛ Սամո, դու օտարերկրյա լրտես ես, ընդ որում՝ անուղեղ լրտես. անուղեղ լրտեսները ձայն պիտի չստանան»: