Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. Խախտումներ է «Շաքի» ՓՀԷԿ-ում


Տնտեսություն


Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ստուգում են կատարել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։  

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ  Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։

Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13538687 խմ ավել ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։

Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ 27.077.374 ՀՀ դրամի չափով: Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։


Leave a Comment