ՏԵՍԱՆՅՈւԹ. Նավթային անձրև Ռուսաստանում. կան զոհեր և վիրավորներ

 Մայիսի 15-ի գիշերը Ռյազանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում, վնասվել են մոտակայքում գտնվող երկու բազմահարկ շենքեր։

Նահանգապետ Պավել Մալկովը հայտնել է, որ զոհվել է 3 մարդ, 12-ը՝ վիրավորվել։ Ըստ նրա տվյալների՝ վնասվել են բնակելի տներ և ձեռնարկություն։ 

Արդեն այսօր Ռյազանի բնակիչներին ականատեսն են եղել նավթային անձրևի: Նավթավերամշակման գործարանի վրա հարձակումից հետո տեղի բնակիչները դժգոհում են կպչուն սև երևույթից, որն ունի վառելիքին բնորոշ հոտ։

Leave a Comment