«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ մեծ աղմուկ բարձրացրած հայտարարություններին։
Նախօրեին Պերեսը խոսել էր ակումբից գողացված յոթ չեմպիոնական տիտղոսների և այսպես կոչված «Նեգրեյրայի գործի» մասին։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում ակումբի ղեկավարի խոսքերը, Արբելոան նշել է.
«Ես այստեղ չեմ նախագահի մամուլի ասուլիսը մեկնաբանելու համար։ Սակայն մենք պետք է պաշտպանենք «Ռեալի» շահերը։ Մեզ հետ այլ կերպ են վարվում, քան մյուս ակումբների»։
Անդրադառնալով գողացված չեմպիոնությունների վերաբերյալ պնդումներին՝ իսպանացի մասնագետն ընդգծել է իր լիարժեք համերաշխությունը Պերեսի հետ.
«Իհարկե, համաձայն եմ դրա հետ։ Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել շուրջ 20 տարի շարունակ։ Շատ լավ կլիներ, եթե «Նեգրեյրայի գործը» հասցվեր իր տրամաբանական ավարտին։ Ակնհայտ է, որ այդ ամենն անօրինական է»։