Ուկրաինան անօդաչուներով գրոհ է կազմակերպել Մոսկվայի ուղղությամբ


Միջազգային


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են վթարի վայրում, և տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ  Ռուսաստանի մարզերի վրայով խոցվել է ուկրաինական 38 անօդաչու թռչող սարք։

Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի և Ռոստովի մարզերի, ինչպես նաև  Ղրիմի մոտ:


Leave a Comment