Պատերազմից հետո ԲՐԻԿՍ-ի երկրները նորովի են նայում Իրանին. Արաղչի

Արաղչիի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված երկկողմ հանդիպումների հիմնական թեման եղել է ներկայիս իրավիճակը և Իրանի դեմ իրականացված անօրինական ագրեսիան։

Նա նշել է, որ բոլոր երկրները հետաքրքրված են, թե ինչպես Իրանին հաջողվեց «հաղթողի և արժանապատվորեն» դուրս գալ հակամարտությունից, ինչպես նաև՝ ինչ զարգացումներ կարող են լինել ապագայում։

Նա հավելել է, որ բոլոր մասնակիցները ընդունում են Իրանի հաղթանակը վերջին հակամարտությունում և նրա հակառակորդների նպատակների ձախողումը։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։

Leave a Comment