Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում՝ մայիսի 14-ին Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը 4:2 հաշվով հաղթանակ է տարել «Ուրարտու»-ի նկատմամբ և նվաճել Հայաստանի գավաթը, հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
«Նոա» ՖԱ-ն հիմնադրվել է 2017 թվականին՝ Երևանում, և Հայաստանի ամենաերիտասարդ ֆուտբոլային ակումբներից է։ 2024 թվականին ակումբը որակավորվեց ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին: 2024/25 մրցաշրջանում «Նոա»-ն նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձավ երկրի գավաթակիր։ Ակումբը 2025/26 մրցաշրջանում դարձավ առաջին հայկական թիմը, որը երկրորդ տարին անընդմեջ որակավորվեց եվրոպական ակումբային մրցաշարի համար։
