Թրամփը նշել է, որ կնախընտրեր Իրանից դուրս բերել հարստացված ուրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը կարող է պահվել վերահսկողության տակ, սակայն Վաշինգտոնը կնախընտրեր այն իր մոտ ունենալ։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Այո, այն կարող է պահվել հսկողության տակ, բայց ես կնախընտրեի այն հետ բերել», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նաև կարծիք հայտնել, որ Միացյալ Նահանգները, ի վերջո, կկարողանան դուրս բերել ուրանը։

Leave a Comment