
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովված է այն բանից հետո, երբ Թեհրանը մերժել է ամերիկյան վերջին առաջարկը։
«Այլևս շատ համբերատար չեմ լինելու։ Նրանք պետք է գործարք կնքեն, – Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետական այցով Չինաստանում գտնվող ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով․ – Ցանկացած բանական մարդ գործարք կնքեր, բայց նրանք կարող են խելագարներ լինել»։
Իրանի հարստացված ուրանը երկրից հանելու հարցին Թրամփը պատասխանել է, որ «ավելի լավ» կզգար, եթե ստանար ուրանը՝ հավելելով, որ խնդիրն «ավելի շատ հանրային կապերի հարց» է։
Թեմային նախագահ Թրամփը նախկինում ավելի կոշտ կերպով էր անդրադառնում՝ հայտարարելով, որ հարստացված ուրանը, որով կարող է միջուկային զենք ստեղծվել, կհեռացվի երկրից անգամ առանց Իրանի կառավարության համաձայնության։
Չնայած դժգոհություններին, Թրամփը կարծիք է հայտնել, որ Իրանի ներկայիս ղեկավարները «ողջամիտ» մարդիկ են։