Թրամփ. Սի Ծինփինն առաջարկել է օգնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կցանկանար Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ համաձայնություն տեսնել և առաջարկել է օգնել հակամարտության կարգավորմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Նախագահ Սի (Ծինփինը) կցանկանար տեսնել համաձայնություն։ Նա իսկապես կցանկանար տեսնել համաձայնություն։ Եվ նա առաջարկեց օգնել։ Նա ասաց. «Եթե կա որևէ բան, որ ես կարող եմ անել օգնելու համար, ես կցանկանայի օգնել»։ Նա իրականում դա ասաց», – ասել է Թրամփը։

Ամերիկացի նախագահի խոսքով՝ Չինաստանի առաջնորդը նույնպես կողմ է Հորմուզի նեղուցի բացմանը։ «Յուրաքանչյուր ոք, ով այդքան նավթ է գնում, ակնհայտորեն որոշակի հարաբերություններ ունի Իրանի հետ։ Բայց նա ասաց. «Ես կցանկանայի օգնել։ Եթե կա որևէ բան, որ ես կարող եմ անել օգնելու համար, ես կցանկանայի օգնել»։ Նա կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցի բացումը», – հավելել է Թրամփը։

Leave a Comment