Ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, որը խաղում է թուրքական «Գալաթասարայում», հարձակման է ենթարկվել Ստամբուլում՝ առևտրի կենտրոնի սրճարանից դուրս գալիս: Այս մասին հայտնել է TRT Haber-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը պնդել է, որ գործել է անձնական դրդապատճառներով. նա ասել է, որ կոնֆլիկտը ծագել է իր ընկերուհու պատճառով, որի հանդեպ ֆուտբոլիստը հետաքրքրություն էր ցուցաբերել։ Տորեյրան, սակայն, պնդում է, որ խոսքը նրա ընկերուհու մասին է, և դատարանը նախկինում հրահանգել էր հարձակվողին չմոտենալ նրան 45 օրվա ընթացքում։
Կասկածյալը կալանավորվել է, և դատարանը շուտով կորոշի նրա նախնական կալանքի հարցը։ Նա նախկինում դատապարտվել է դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու համար։
30-ամյա Տորեյրան «Գալաթասարայ» է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից» 2022 թվականին։ Նախկինում խաղացել է իտալական «Ֆիորենտինա», «Պեսկարա» և «Սամպդորիա» ակումբներում, ինչպես նաև իսպանական «Ատլետիկոյում»։