Իրաքի ֆուտբոլի ֆեդերացիայի խոսնակ Ղալեբ ալ-Զամելին «Շաֆաք Նյուզ»-ին հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները մերժել են մուտքի վիզա տրամադրել Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականի հինգ խաղացողների, որոնք պետք է մասնակցեին աշխարհի առաջնությանը։
Մուտքի վիզաների մերժման ցուցակում են Իբրահիմ Բայեշը, Մոհանադ Ալին, Զաիդ Թահսինը, Հայդեր Աբդուլքարիմը և Ալի ալ-Համադին։ Մերժումների պատճառները չեն հրապարակվել։ Իրաքյան կողմը բողոքարկում է ներկայացրել ՖԻՖԱ-ին։
Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իրաքը նույն խմբում է Ֆրանսիայի, Սենեգալի և Նորվեգիայի հետ։ Թիմը իր առաջին երկու խաղերը կանցկացնի ամերիկյան Ֆոքսբորո և Ֆիլադելֆիա քաղաքներում, իսկ խմբային փուլի վերջին խաղը նախատեսված է Տորոնտոյում։