Մերցը չեղարկել է Սլովակիա նախատեսված իր այցը՝ Ֆիցոյի մայիսի 9-ին Մոսկվա կատարված այցի պատճառով

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է Սլովակիա նախատեսված այցը՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի մայիսի 9-ին Մոսկվա կատարված այցի պատճառով։ Այս մասին հայտնել է Dennikn լրատվական պորտալը՝ հղում անելով Սլովակիայի նախկին արտգործնախարար Իվան Կորչոկին։

Ֆիցոն նախկինում հայտարարել էր, որ Մերցի այցը Սլովակիա նախատեսված է մայիսի 29-ին։ Գերմանիայի կանցլերի որոշումը՝ այցը չեղարկելու մասին, ըստ պորտալի, կապված է Ֆիցոյի՝ Մոսկվայում Հաղթանակի օրվա 81-ամյակի տոնակատարություններին մասնակցության հետ։

Leave a Comment