Սի Ծինփինը ցանկանում է, որ Հորմուզը բացվի նավագնացության համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է՝ Հորմուզի նեղուցը բացվի նավագնացության համար։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը և Չինաստանի առաջնորդը հանդիպման ժամանակ համաձայնության են եկել, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների հոսքի համար։

«Նա (Չինաստանի ղեկավարը – խմբ.) կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցի բացումը», – Fox News-ին ասել է Թրամփը։

Leave a Comment