Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր



Ղազախստանն ու Թուրքիան հերթական քայլն են կատարել ռազմավարական համագործակցության խորացման ուղղությամբ։ Երկկողմ բանակցությունների և Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի արդյունքներով՝ նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, հայտնում է inbusiness.kz-ն՝ հղում անելով Ակորդայի մամուլի ծառայությանը։



Բանակցություններից հետո պաշտոնական պատվիրակությունների անդամները փոխանակել են միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի մեծ փաթեթ։


«Ստորագրված փաստաթղթերի փաթեթը վկայում է ղազախա-թուրքական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի անցման մասին։ Երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է ավելի ու ավելի շատ ուղղություններ՝ հումանիտար ոլորտից և կրթությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկա և արդյունաբերություն։


Հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը ոչ միայն խորհրդանշական էր, այլև քաղաքականապես նշանակալի քայլ, որն ամրագրում է Աստանայի և Անկարայի միջև փոխգործակցության խորացման երկարաժամկետ կուրսը»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment