ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում, քանի որ Վաշինգտոնը դրա կարիքը չունի, հինգշաբթի հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք Չինաստանից օգնություն չենք խնդրում։ Մեզ նրանց օգնությունը պետք չէ», – NBC-ին ասել է Ռուբիոն։
Նա նաև հավելել է, որ Թրամփը ոչինչ չի խնդրել Չինաստանի առաջնորդից։
Հինգշաբթի օրը ավելի վաղ Սի Ծինփինը և Թրամփը բանակցություններ են վարել։ Պեկին մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ լավ արդյունքներ է ակնկալում այս ուղևորությունից։ Նա նշել է, որ այցի ընթացքում նախատեսում է երկարատև բանակցություններ վարել Չինաստանի առաջնորդի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել Թայվանին ամերիկյան զենքի հետագա վաճառքը և էներգետիկ հարցեր։