Պորտուգալական «Պորտուն» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sky Sports պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ մինչ ֆուտբոլիստին հստակ առաջարկ անելը, պորտուգալական ակումբը սպասում է, թե երբ 37-ամյա հարձակվողը պաշտոնապես կհեռանա «Բարսելոնայից»։ Դեռ լեհ աստղը վերջնական որոշում չի կայացրել իսպանական ակումբը լքելու մասին։
Ապրիլին հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը Լևանդովսկուն առաջարկել է մեկ տարվա նոր պայմանագիր, սակայն այլ թիմերի առաջարկները ֆինանսական տեսանկյունից շատ ավելի շահավետ են եղել: Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է հունիսին:
Բացի «Պորտուից», փորձառու հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իտալական «Յուվենտուսն» ու «Միլանը», ինչպես նաև մի քանի ակումբներ ամերիկյան MLS-ից և Սաուդյան Արաբիայից։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։