ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է ստանա միջուկային զենք, այդ մասին հայտարարել են Սպիտակ տնից:
Թրամփի և Սի Ցզինպինի բանակցությունների արդյունքներով կողմերը նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է պահպանել Հորմուզի նեղուցը բաց՝ էներգակիրների ազատ մատակարարումների համար։
Բացի այդ, Պեկինը պատրաստակամություն է հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնել՝ նեղուցով անցնող երթուղիներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։
Սպիտակ տանը բանակցությունները հաջողված են անվանել։ Առաջնորդները քննարկել են նաև առևտրի, ներդրումային հարցեր և ամերիկյան ընկերությունների մուտքը չինական շուկա։