Ճապոնական ևս մեկ նավ անցել է Հորմուզի նեղուցով. Տակաիչի

Պարսից ծոցում արգելափակված ճապոնական նավը հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաէ Տակաիչին։

X-ի գրառմամբ Տակաիչին մանրամասնել է, որ նավն այսօր դուրս է եկել Հորմուզի նեղուցից՝ ուղևորվելով Ճապոնիա։ Անձնակազմի չորս անդամներ ճապոնացի են։

Միևնույն ժամանակ, վարչապետը փաստել է, որ Ճապոնիայի հետ փոխկապակցվող ևս 39 նավ շարունակում է արգելափակված մնալ Պարսից ծոցում։

Դրանցից մեկի անձնակազմի երեք անդամներ ճապոնացի են։ Կառավարությունը բազմիցս փորձել է ապահովել նավի անցումը նեղուցով՝ ուղիղ կապ հաստատելով նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ճապոնիայի ղեկավարը հավաստիացրել է, որ իր կառավարությունը կշարունակի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի բոլոր նավերը, այդ թվում՝ ճապոնական, կարողանան որքան հնարավոր է շուտ անցնել Հորմուզի նեղուցով։

Ճապոնական ևս մի նավի ապրիլի 29-ին էր արտոնվել՝ անցնել Հորմուզի նեղուցը։ Ճապոնիայի ԱԳՆ-ն երկու նավերի անցումը «դրական զարգացում» է որակում։

Leave a Comment