Մխիթարյանի 28-րդ տիտղոսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» կազմում դառնալով այդ երկրի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող, իր կարիերայի 28-րդ տիտղոսը նվաճեց։ «Լացիո»-ի հետ 2-0 հաշվով ավարտված խաղում Մխիթարյանը դաշտ էր մտել 68-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն դարձած Հենրիխ Մխիթարյանն օրեր առաջ խոսել էր իր ապագայի մասին և նշել, որ առաջիկայում որոշում կընդունի։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։

Leave a Comment