Ռուս կինը դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և անհետացել

Մոսկվայից Երևան ժամանած 69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և անհետացել։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Sputnik Արմենիային հայտնել է, որ ազգությամբ ռուս Լյուդմիլա Լևանովան մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղից դուրս գալուց հետո նրա գտնվելու վայրն անհայտ է։ Կինը Մոսկվայից ուղևորվում էր Քիշնև, իսկ Երևանը տարանցիկ կետ էր, որտեղ նա պետք է անցկացներ 1.5 ժամ։

Անհետացածի դուստրը՝ Աննան, սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրել է, որ մայրը Երևան է հասել մայիսի 13-ին՝ ժամը 06։34-ին։ Թոշակառուին օդանավակայանում պետք է դիմավորեին ուղեկցորդները՝ տեղափոխման հարցում աջակցելու նպատակով։

Հարազատների կարծիքով՝ Լևանովան հնարավոր է մոլորվել է կամ դուրս եկել քաղաք ու գնացել անհայտ ուղղությամբ։ Ըստ սոցցանցերում շրջանառվող լուրերի՝ ռուս կինն ունի առողջական խնդիրներ՝ տառապում է դեմենցիայով։

Leave a Comment