Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Հայաստանի քարտեզով տորթով։
Սակայն վարչապետը թույլ չտվեց կտրել այն. «Չենք կտրի էս տորթը, չկտրեք, որովհետև ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք կտա».- ասել է նա՝ հավելելով,- «Խնդրում եմ՝ Հայաստանի քարտեզով տորթ ընդհանրապես չանել»։ Նա առաջարկել է տորթերն անել սրտիկով կամ այլկերպ, սակայն ոչ Հայաստանի քարտեզով. «Ուտելու բաները Հայաստանի քարտեզով պետք չի»։
