
Երկար տարիների հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու Բաքվի ձգտումը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին «Գլոբալ Հարավ» ՀԿ-ների հարթակի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք կարողացանք վերջ դնել հակամարտությանը և համագործակցության ու փոխգործակցության գործընթաց սկսել հարևան Հայաստանի հետ», – հայտարարել է Հաջիևը: