Հայ խոհարարի պատրաստած խորովածը հաղթել է ամերիկյան խոհարարական շոուում

Լոս Անջելեսում բնակվող հայ խոհարար Արա Զադան հաղթանակ է տարել Food Network հեռուստաալիքի «Chopped: Castaways» խոհարարական մրցույթի փուլերից մեկում՝ ներկայացնելով հայկական խոհանոցը, հայտնել է The Armenian Report-ը։

Խոհարարը մասնակցել է բաց երկնքի տակ անցկացվող կրակի վրա ուտեստներ պատրաստելու մրցույթին, որտեղ ներկայացրել է հայկական ավանդական խորովածը։ Զադայի պատրաստած ուտեստի շնորհիվ նրա թիմը հաղթանակ է տարել մրցափուլում։

«Food Network-ում հայտնվելը միշտ եղել է իմ և տատիկիս երազանքը։ Ինձ համար շատ կարևոր էր ներկայացնել հայկական ժառանգությունը։ Ես հաստատապես առաջին խոհարարն եմ, որն այս հեռուստաալիքի եթերում պատրաստել է խորոված և հնչեցրել այդ բառը»,- նշել է Զադան։

Ըստ նրա՝ ժյուրիի անդամները բարձր են գնահատել հայկական խոհանոցի համերն ու յուրահատկությունները։

Զադան հայտնի խոհարար է, գրքերի հեղինակ և բլոգեր, ով ավարտել է Le Cordon Bleu խոհարարական դպրոցը։ 

Leave a Comment